2. Նշանավոր շրջանավարտներ


Թաթա Սիմոնյան (իրական անունը՝ Ալբերտ Ալբերտի Սիմոնյան, դեկտեմբերի 5, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հայտնի երգիչ, երգահան, կոմպոզիտոր և դերասան։ Հայկական էստրադայի ամենահայտնի և ամենահաջողակ երգիչներից է, ճանաչված է նաև Հայկական Սփյուռքում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Վ․ Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիներին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի ակարդիոնի բաժնում։ Մասնակցել է «Երևան-Մոսկվա տրանզիտ» նախագծին, որտեղ հանդես է եկել «Օտպետիե Մաշեննիկի» և «Ռեֆլեքս» դուետով ռուսական խմբերի հետ։ 2006 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման։ 2008 թվականին Մոսկվայում ստացել է «Փոփի արքա» տիտղոսը։ 2008 թվականին նրա «Թաթա» պրոդյուսերական կենտրոնը «Արմենիա» հեռուստաընկերության հետ իրականացրել է «Համազգային աստղ» նախագիծը,, որի գեղարվեստական ղեկավարը եղել է Թաթա Սիմոնյանը։Նրա ստեղծագործական կյանքը սկսվել է 1980 թվականից «Կիլիկիա» անսամբլի կազմում։ Մինչ օրս Թաթան համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Միջին Արևելքում և Ռուսաստանի 45 քաղաքներում։ 2012 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի ապրիլը հանդես է եկել Հայաստանի ձայնը նախագծում որպես մարզիչ։

Սարգիս Նաջարյանը ծնվել է 1950թ. հուլիսի 12-ին Երևանում: Նախնիները գաղթել են Բայազետից (Արևմտյան Հայաստան): Ավարտել է Վ. Տերյանի անվան N 60 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Երևանի օտար լեզուների ինստիտուտի անգլիական ֆակուլտետը և Մոսկվայի արվեստի համալսարանի թատերական ֆակուլտետի դերասանի վարպետության հեռակա բաժինը (1969-1971թթ.): Երկրորդ կուրսում մասնակցել է Հեռուստառադիոպետկոմի հաղորդավարների մրցույթին և ընդունվել աշխատանքի որպես հաղորդավար: Խոսքարվեստի երեքամյա հատուկ դասընթացներ է անցել Մոսկվայի ռադիոհեռուստատեսությանը կից խոսքարվեստի ստուդիայում (1973 թ.): Սարգիս Նաջարյանը հրավիրվել է հեռուստատեսություն՝ վարելու «Համայնապատկեր», «Կինոյի աշխարհում», «Լինում է չի լինում», «Մարդը և օրենքը», «Երևանը և երևանցիները», «Գրական կամուրջներ» հաղորդաշարերը: