Բարի ե՛րթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ

24.05.2019թ. Վ․ Տերյանի անվան դպրոցը ճանապարհեց ևս մի սերունդ․ 9-րդ դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցին իրենց դպրոցին, այն դպրոցին, որտեղ սկսել են իրենց առաջին քայլերը գիտելիքների անծայրածիր աշխարհում։ Շրջանավարտները գեղեցիկ միջոցառման միջոցով վերհիշեցին դպրոցում անցկացրած իրենց կյանքի ամենաանհոգ ու երջանիկ տարիները և լցվեցին կարոտով, նաև՝ ափսոսանքով, որ այսքան արագ, երազի նման անցան այդ լավագույն տարիները․․․ Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա.Իսկանդարյանը: Նա շրջանավարտներին հղեց իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ինչպես նաև ընթերցեց Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա.Աբրահամյանի ուղերձը: Բարի ե՛րթ, սիրելի՛ շրջանավարտներ։ Թևակոխելով ձեր կյանքի մի շրջափուլը՝ դուք մտնում եք մի նոր ու լուսավոր շրջան, ձեզնից յուրաքանչյուրն ընտրելու է մի նոր ուղի․․․ Թող ձեր ընտրած ուղին բերի միայն նորանոր հաջողություններ․․․ Եվ կյանքի աստիճաններով բարձրանալով՝ երբեք չկորցնեք ձեր ՄԱՐԴ տեսակը․․․