3. Ընդունելության կարգը

Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Բոլորի համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու նպատակով յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար:

1-ին փուլ

Մայիսի 8-ին, առավոտյան ժամը 9:00-ից սկսած՝ ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այստեղ բացվում է երկու դաշտ, որտեղ պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` համակարգը չի հայտնաբերի ծնող-երեխա կապը (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։

2-րդ փուլ

Հունիսի 1-ից, ժամը 9։00-ից սկսած՝ hayt.emis.am կայքում կմերկնարկի բուն հայտագրման գործընթացը։ Այս տարի սահմանվել է առաջնահերթություն։ Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կհերթագրվեն հետևյալ հայտատուները՝

1. 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
2. 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

3-րդ փուլ

Հունիսի 11-ից, ժամը 9։00-ից սկսած` կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:
Հունիսի 11֊ից համակարգը բաց է լինելու ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Ի՞նչ անել, եթե գտնվում եք արտերկրում
Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես, հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների դեպքում նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է, որը տրամադրում են անձնագրային բաժինները հաշվառվելու դեպքում:

📢 https://stugum.emis.am/ կայքի հետ կապված հաճախ տրվող հարցեր և պարզաբանումներ:

✅1. Եթե երեխայի ծնունդը գրանցված է այլ երկրում և ծնող-երեխա կապ չի հայտնաբերվում,
Այս դեպքույմ հարցումը ուղարկելիս, պետք է ընտրել «Երեխայի ծննդյան վկայականը այլ երկրի է» արժեքը։

✅2․ Էլեկտրոնային օրագիրը այս համակարգի հետ կապ ունի՞։
Եթե դուք էլեկտրոնային օրագրում գրանցվել եք և հետևում եք դպրոցում արդեն սովորող Ձեր երեխայի/երեխաների առաջադիմությանը, դա չի նշանակում, որ արդեն կարիք չկա գրանցվել stugum.emis.am կայքում։ Դպրոց ընդունվող երեխայի համար պարտադիր է անցնել ստուգման փուլը այս կայքում։

✅3․ stugum.emis.am կայքում յուրաքանչյուր հարցման համար դուք ստանում եք հստակ հաղորդագրություն հարցման արդյունքի, հարցման ընթացքի կամ ծագած խնդրի վերաբերյալ։ Խնդրում ենք, ևս մեկ անգամ հեռախոսով կամ էլ․ փոստով չճշտել այդ հաղորդագրության իսկությունը։ Օրինակ՝ եթե ստացել եք «Խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել տվյալները՝ հարցումը ուղարկելուց 3 աշխատանքային օր հետո», ապա հարկ չկա զանահարել ԿՏԱԿ կամ գրել էլ․ փոստին, ֆեյսբուքում, որ այդպիսի հաղորդագրություն եք ստացել։

✅4. Միևնույն տան մեջ, շենքում, բակում ապրող բարեկամի երեխան հարազատ քույր կամ եղբայր չէ։

📍Ինչպես նաև հիշեցնում ենք, որ ստուգման փուլը դեռևս հայտագրում չէ: Հայտագրման բուն գործընթացը կմեկնարկի հունիսի 1-ին՝ համապատասխան արդեն հրապարակված ընթացակարգի:

‼️Հարգելի ծնողներ‼️

Խնդրում եմք stugum.emis.am կայքում նշված էլ․ փոստին նամակները ուղարկել բացառապես հայատառ։
Լատինատառ հայերենով գրված նամակները կմնան անպատասխան:
📍 Մի՛ գրեք տեքստը նամակի «թեմա» դաշտում, այլ գրեք այն բուն նամակում:
📍stugum.emis.am կայքում ՀԾՀ-ի (սոց. քարտ) տվյալները մուտքագրելիս՝ մի քանի անգամ ստուգեք թվերը և համոզված եղեք, որ ծնողի և երեխայի համար նախատեսված համապատասխան դաշտերում եք լրացնում դրանք:

երեխային /սովորողին/ դպրոց ընդունելու համար ծնողը պետք է ներկայացնի

1.դիմում, իսկ առաջին դասարան ընդունելիս նաև բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք,

2. 2լուսանկար 3*4 չափսի,

3. առաջին դասարան ընդունվելիս ծննդյան վկայականի բնօրինակը և պատճեն:

4.Ծնողներից մեկի անձնագրի պատճեն

5.Բժշկական տեղեկանք

Դպրոցն ունի գերմաներենի խորացված ուսուցում /3-9-րդ դաս./:

Որպես երրորդ օտար լեզու ուսուցանվում է անգլերենը:

Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը: