Համի, հոտի զգայարաններ

Այսօր Վ.Տերյանի անվան դպրոցում տեղի ունեցավ դաս֊միջոցառում “Համի, հոտի զգայարաններ” թեմայով /8բ դաս., ուսուցչուհի՝ Ելենա Համբարձումյան/։ Բժիշկ֊աշակերտները “Բուժինֆո”֊ի շրջանակներում ծանոթացրեցին վերլուծիչների, զգայարանների առանձնահատկություններին, իսկ վերջում ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ կատարվեց երկու հետաքրքիր փորձ՝ գուշակելով համեմունքները՝ համի, հոտի, շոշափելիքի զգայարանների միջոցով։