Նախակրթարան

,,Կրթության բարելավում,, և ,,Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում,, ծրագրի շրջանակներում Երևանի Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցում այսօր տեղի ունեցավ 4-ից մինչև 6 տարեկան երեխաների համար նախատեսված նախակրթարանի բացումը: Նախակրթարանը կապահովի երեխաների նախապատրաստումը տարրական դպրոցին, արագ համալրվելու և ուսման մեջ առաջընթաց ունենալու, ինչպես նաև կայուն հիմքեր կստեղծի երեխայի անձնային և սոցիալական հմտությունների զարգացման և ձևավորման համար:

Գալդ բարի, Նոր տարի
Ամանոր,երեխաների համար հեքիաթային, ամենասիրված, ամենաուրախ, ամենացանկալի տոն։ Երազանքների, ցանկությունների, անակնկալների իրականացման տոն։ Տոնական ուրախ տրամադրություն է Վ Տերյանի անվան հ 60 դպրոցի նախակրթարանում։ Երեխաները ոգևորված և անհամբեր սպասում են Ձմեռ պապիկին։ Երեխաների ուրախությունը կրկնակի դարձավ, երբ նվերներ ստացան նաև Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի կողմից։ Թող 2020 թվականը խաղաղություն պարգևի համայն աշխարհին, այցելի ամեն տուն։ Թող բոլորի օջախներում անպակաս լինեն երեխաների խինդն ու ծիծաղը։ Գալդ բարի, Նոր տարի։

Գերմաներենի դասը նախակրթարանում
Նախակրթարանում մեր փոքրիկները սովորում են նաև գերմաներեն՝ ,,Hans Hase,, ծրագրով: Խաղերի, երգերի, խմբային աշխատանքների միջոցով փոքրիկները հեշտությամբ յուրացնում են իրենց մատուցված նյութը: Այսօր նրանք պատրաստեցին գազարներ ,,Hans Hase,, -ի համար և սովորեցին հաշվել: Ուսուցչուհի՝ Ժ. Դոխոյան

Մենք սովորեցինք 5 թիվը և նրա կազմությունը

Գրաճանաչության պարապմունք
Տ տ հնչյուն տառի ուսուցում

Գրաճանաչության պարապմունք նախակրթարանում։
Հայոց լեզուն լեզուն է իմ հոր։
Իմ մոր լեզուն է հայոց լեզուն։
Արևի նման հին է ու նոր,
Արևահամ է հայոց լեզուն։
Հայոց լեզվի նկատմամբ այսպիսի սեր և ջերմություն է դաստիարակվում երեխաների մեջ:

Հիսուս Քրիստոսի հրաշափայլ Հարության տոնը նախակրթարանում։Բարով եկար այ Զատիկ, գարնան սիրուն խատուտիկ։

Հիսուս Քրիստոսի հրաշափայլ Հարության տոնը նախակրթարանում։Բարով եկար այ Զատիկ, գարնան սիրուն խատուտիկ։

Դարձյալ սեպտեմբերյան եռուզեռ է Վ.Տերյանի անվ 60 հիմն.դպրոցի նախակրթարանում։ Այն իր դռներն է բացել և բարի գալուստ է մաղթում մեր ապագան կերտող նոր սերնդին։

Liebe Kolleginnen und Kollegen,
die Ausstellungseröffnung am Montag war ein voller Erfolg und seitdem sind täglich Schülergruppen im TUMO und arbeiten mit “Mathematik zum Anfassen”. Wenn Sie auch noch teilnehmen wollen, so melden Sie sich bitte bei Ani Grigoryan (098 891 2921) und machen einen Termin​ aus. Bis zum 15. November können Sie die Ausstellung besichtigen.
Bis zum 15. Oktober können Sie sich noch bewerben für ein Fortbildungsstipendium des Goethe-Instituts. Über das Wochenende haben Sie genug Zeit für die Dokumente. Welche Sie brauchen, finden Sie hier: https://www.goethe.de/ins/ge/de/spr/unt/for/deu.html
Ich hoffe, ich erhalte noch zahlreiche Bewerbungen dafür.
Ansonsten wünsche ich Ihnen ein schönes Wochenende!
Herzliche Grüße

Բաց դաս նախակրթարանում
11.10.2019թ. Վ.Տերյանի անվան հ60 դպրոցի նախակրթարանում անցկացվեց բաց դաս ,,Հովանոցի պատրաստում,, թեմայով: Բաց դասին ներկա էին Երևանի քաղաքետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի աշխատակիցները:

Գրաճանաչության պարապմունք
Թեմա` Աա հնչյուն տառի ուսուցում։


Շատ սպասված ձյունը մեծ ուրախություն և հաճելի պահեր պարգևեց նախակրթարանի երեխաներին, վերջապես պատրաստեցին ձնեմարդը ։Երջանիկ էին անչափ կարծես ամբողջ աշխարհն էին իրենց տվել։