Archive for Նոյեմբերի 22, 2018

Համի, հոտի զգայարաններ

Այսօր Վ.Տերյանի անվան դպրոցում տեղի ունեցավ դաս֊միջոցառում “Համի, հոտի զգայարաններ” թեմայով /8բ դաս., ուսուցչուհի՝ Ելենա Համբարձումյան/։ Բժիշկ֊աշակերտները “Բուժինֆո”֊ի շրջանակներում ծանոթացրեցին վերլուծիչների, զգայարանների առանձնահատկություններին, իսկ վերջում ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ կատարվեց երկու հետաքրքիր փորձ՝ գուշակելով համեմունքները՝ համի, հոտի, շոշափելիքի զգայարանների միջոցով։

Կոռուպցիան՝հասարակության չարիք

Այսօր Վ.Տերյանի անվան հ.60 դպրոցում տեղի ունեցավ կլոր սեղան֊քննարկում “Կոռուպցիան՝հասարակության չարիք” թեմայով /8 ա դաս.ուսուցչուհի Սոնա Դանիելյան/։ Աշակերտները սահիկահանդեսների միջոցով ներկայացրեցին երևույթի արատավոր բնույթը, հետևանքները, բանավեճ֊քննարկման միջոցով վերլուծեցին տարբեր իրավիճակներ։

Փորձի փոխանակման դաս գերմաներենից

Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցում 4ա և 4բ դասարաններում անցկացվեց փորձի փոխանակման դաս, որին ներկա էին գերմաներենի բոլոր ուսուցիչները: Դասի ընթացքում գերմաներենի ուսուցչուհի Ա.Ավետիսյանը օգտագործեց ,,Ուսուցում խաղի և նկարների միջոցով,, մեթոդը: