Archive for Դեկտեմբերի 24, 2018

Տոնական տրամադրություն Վ.Տերյանի անվան հ60 դպրոցի նախակրթարանում

Այսօր տոնական տրամադրություն էր Վ.Տերյանի անվան թիվ 60 դպրոցի նախակրթարանում։ Երեխաները հայտնվել էին կախարդական աշխարհում, որտեղ իրականությունն ու հեքիաթը միախառնվել էին։ Թող 2019-ին իրականանան նրանց ամենաբարի, ամենաանկեղծ, ամենաուրախ, ամենաջերմ սպասելիքները

Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ

Դեկտեմբերի 13-ին ԵրևանիՎահան Տերյանի անվան հ 60 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Ամանորյա հրաշալի միջոցառում գերմաներեն լեզվով: Սուրբ ծննդյան տոնին նվիրված միջոցառմանը մասնակցում էին դպրոցի գերմաներենի խորացված խմբերի աշակերտները, ինչպես նաև նորաբաց նախակրթարանի սաները: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան պարոն Մ. Քիսլերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ տիկին Ա. Ստեփանյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար պարոն Ա.Աբրահամյանը, Երևանում ,,Գյոթեի կենտրոնի,, մշակութային բաժնի ղեկավար Դանա Շլուխտմանը, DSD դպրոցների ,,Գերմաներենը որպես օտար լեզու,, բաժնի համակարգող Բենիամին Շփեթը, հյուրեր, ծնողներ: Միջոցառման վերջում բարեմաղթանքի խոսքը ուսուցչական, աշակերտական և ծնողական համակազմին հղեցին դեսպան Մ. Քիսլերը և տիկին Ա. Ստեփանյանը: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի գերմաներենի ուսուցիչները և դպրոցում գերմաներեն դասավանդող գերմանացի ուսուցիչ Հոլգեր Շմիդը:
Am 13. Dezember fand in der 60. Schule “V. Teryan” ein wunderbares Weihnachtsfest statt.
Am Weihnachtsfest nahmen viele Schüler sowie auch Kinder der neu eröffneten Vorschule teil.
Unter vielen Gästen waren auch der Botschafter der Bundesrepublik Deutschland in Armenien Herr Matthias Kiesler, der Vorsitzende der Allgemeinbildung im Rathaus in Eriwan Anna Stepanyan, der Leiter der Erebuni-Gemeinde Herr A. Abrahamyan, die Expertin des Goethe-Instituts für Unterricht in Armenien Dana Schluchtmann, der Fachberater der ZfA in Armenien Benjamin Speth.
Einige Worte richteten der Botschafter M. Kiesler und Frau Stepanyan an das Publikum.
Das Weihnachtsfest wurden von den armenischen Deutsch- Lehrkräften unter Leitung unseres Deutschlehrers Holger Schmidt organisiert.

Վիկտորինա Երևանի մասին.

Ի՞նչ գիտեմ Երևանի մասին. վիկտորինա Երևանի Վ. Տերյանի անվ. թիվ 60 հիմն. դպրոցի 8 — րդ և 9-րդ դասարանների թիմերի մասնակցությամբ։ 4 փուլով կազմակերպված մրցույթն ուներ ճանաչողական նպատակ.այն է` աշակերտները հնարավորինս շատ բան գիտենան աշխարհի ամենահին քաղաքի` Երևանի մասին։Վիկտորինան կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թ. Արզումանյանը։

Տոները Գերմանիայում

Վ.Տերյանի անվ. հ60 հիմն. դպրոցի 5գ դաս.-ում տոնական տրամադրություն էր տիրում: Աշակերտները գերմաներեն լեզվով ներկայացրեցին իրենց սիրելի տոները, պատմեցին Զատիկի, Ամանորի, Ծննդյան տոների մասին, ինչպես նաև ներկայացրեցին, թե ինչպես են տոնում Գերմանիայում: /ուս. Ժ.Դոխոյան/