Archive for Հունվարի 24, 2019

Թաթա Սիմոնյանը մեր դպրոցում

Ամանորյա բարձր տրամադրություն էր տիրում Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցում, քանի որ հյուրընկալել էին դպրոցի ամենահայտնի շրջանավարտներից մեկին՝ հայկական շոու-բիզնեսի ամենաերկարակյաց կարիերա ունեցող հայհայտնի երգիչ, երգահան և դերասան իրական անունը՝ Ալբերտ Ալբերտի Սիմոնյան/:
Նրա անձնական միջոցներով վերանորոգվել է դպրոցի հանդիսությունների սրահը, որի հանդիսավոր բացմանը անձամբ ներկա էր երգիչը: Բացման արարողությանը ներկա էին նաև Երևանի փոխքաղաքապետ պարոն Վիրաբյանը, Հանրակրթության վարչության պետ տիկին Ստեփանյանը, երգչի համադասարանցիները, ուսուցիչներ, հյուրեր, ծնողներ, աշակերտներ:
Երեխաների հետ մանկացավ նաև մեծ երգիչը՝ միանալով նրանց երգ ու պարին: Երեխաները կատարեցին երգչի հեղինակային երգերը:
Միջոցառման վերջում Երևանի փոխքաղաքապետ պարոն Վիրաբյանը արժևորեց հայտնի երգչի ազգանվեր բարեգործական գործունեությունը ոչ միայն հարազատ դպրոցում, այլ նաև աղետի գոտում:

ն /