Archive for Փետրվարի 13, 2019

Ապահով համացանց

Ինչպես գիտեք, համակարգիչներն ու համացանցը հաստատուն և արագ քայլերով ամրապնդում են իրենց դիրքերը մեր կյանքի բոլոր ոլորտներում: Սակայն, ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ աշխարհում հաճախ հանդիպում ենք չարակամ մարդկանց, խաբեությունների, հեղինակային իրավունքի գողության, անձնական տվյալների գողության, ոչ պատշաճ կամ կասկածելի նյութերի և այլն…
Ինչպես դարձնենք մեր աշխատանքը համացանցում առավել անվտանգ:
Ահա այս խնդիրներն էին քննարկում 7բ դասարանի աշակերտները՝ ռեֆերատների և իրենց պատրաստած տեսահոլովակների օգնությամբ: Դասի վերջում առցանց թեստերի միջոցով ստուգեցին իրենց գիտելիքները: /Ինֆորմատիկայի ուսուցչուհի Տ.Դավթյան/:

Վ. Տերյանի ծննդյան օրը

Այսօր՝ փետրվարի 9-ին, հայ մեծ բանաստեղծ Վ. Տերյանի ծննդյան օրն է։
Վ. Տերյանի անունը կրող Երևանի h60 հիմն.դպրոցի մի խումբ hայոց լեզվի ուսուցիչներ` տնօրեն տիկին Ա.Իսկանդարյանի գլխավորությամբ, խնկարկեցին և ծաղկադրեցին մեծ բանաստեղծի հիշատակը Կոմիտասի անվան պանթեոնում։ Աշակերտները ասմունքեցին պոետի էլեգիաներն ու սոնետները։ Անմահ պոետի հիշատակը խնկարկելու էին եկել նաև ,,Տերյան մշակութային կենտրոնի,, նախագահ Առուշան Հակոբյանը, Ազգային ժողովի պատգամավոր, ,,Ջավախք ” հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, Վ.Տերյանի ժառանգը և Տերյանի ստեղծագործության բազմաթիվ համակիներ՝ ուսանողներ, ուսուցիչներ, գրական գործիչներ, որոնք ևս մեկ անգամ մեծարեցին պոետին, նրա պոեզիան և նրա հիշատակը։

Հայ գրականության լուսավոր թախծի երգիչը

08.02.2019 թ-ին Երևանի Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցում տեղի ունեցավ ,,Հայ գրականության լուսավոր թախծի երգիչը,, խորագրով վարպետաց դասը՝ նվիրված Վ.Տերյանի ծննդյան 134ամյակին: Վարպետաց դասն անցկացրեց ,,Տերյան մշակութային կենտրոնի,, նախագահ Առուշան Հակոբյանը:
Դասի ընթացքում աշակերտներն հնչեցրին Տերյանի պոեզիայի ոսկի նմուշները, երգեր՝ գրված Վ.Տերյանի բառերով:
Միջոցառման կազմակերպիչ՝ հայոց լեզվի և գրականության ուս. Թ.Արզումանյան:

Քիմիան և սնունդը

04,02,2019թ. տեղի ունեցավ ,,Քիմիան և սնունդը,, թեմայով քննարկում, որին մասնակցում էին 9ա դաս.-ի աշակերտները: Քննարկման ընթացքում խոսվեց սննդային հավելումներ պարունակող և օրգանիզմի վրա վատ ազդեցություն ունեցող, բայց շատ օգտագործվող մթերքների մասին՝ գազավորվոծ ըմպելիքներ, չիպսեր, երշիկեղեն, աղ, շաքարավազ, կետչուպ, շոկոլադ: Վերջում եզրակացրեցին, որ քիմիան ամենուր է, բայց ոչ միշտ օգտակար:
Առո՛ղջ սնվեք: /ուս. Ա.Գրիգորյան/:

Հայոց հաղթական բանակի օրը

Հայոց հաղթական բանակի օրը մեծ տոն է և առիթ` հիշելու նրանց, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին և իրականացրին անհավանական թվացող ճիգերի գնով, իսկ հարկ եղած դեպքում` նաև կյանքի գնով։Հունվարի 25֊ին Վ.Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում “Անպարտելի Հայոց բանակ”խորագրով/կազմակերպիչներ Ա.Հովհաննիսյան,Ա.Միրիջանյան/։Միջոցառման հյուրերն էին Պաշտպանության նախարության աշխատակազմի վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ Հարություն Յաղջյանը, ով կարդաց ՀՀ Պաշտպանության նախարարության տեսլականը կառավարության ծրագրում։ Ինչպես նաև Երևանի թիվ 4 զինկոմիսարիատի ավագ սպաներ Ա. Երիցյանը և Ա.Ղահրամանյանը։

Փոքրիկ Իշխանը

Վ.Տերյանի անվ. հ60 հիմն. դպրոցում տեղի ունեցավ Ա. Սենտ Էքզյուպերիի ,,Փոքրիկ Իշխանը,, գրքի բանավեճ-քննարկում՝ 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Աշակերտները ներկայացրեցին հետաքրքիր փաստեր էքզյուպերիի կյանքի և սեղծագործությունների վերաբերյալ: Ուս . Ա.Հարությունյան, Զ. Օհանյան: