Archive for Մարտի 29, 2019

Կանանց միամսյակին նվիրված դաս-միջոցառում

Կանանց միամսյակին նվիրված դաս-միջոցառում 3բ դասարանում: Ուս.՝ Եվ. Աթանեսյան:

Գերմաներեն լեզվի DSD-I բանավոր քննություն

2012-2013 ուստարվանից Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցում ՀՀ ԿԳ նախարարության և Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության միջև կնքված Մտադրությունների համատեղ հուշագրի շրջանակներում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում: Հուշագրի շրջանակներում դպրոցի աշակերտները հնարավորություն են ստանում <> քննություն հանձնել ավարտական 9-րդ դասարանում: Դպրոցում գործող DSD-I -ը հնարավորություն է ընձեռում շարունակելու կրթությունը Գերմանիայի համապատասխան ուսումնական հաստատություններում՝ նախընտրած մասնագիտությամբ։
Դպրոցում մարտի 25-ին գերմաներեն լեզվի խորացված խմբի աշակերտները իրենց ողջ գիտելիքները կիրառեցին DSD-I բանավոր քննությունը հանձնելու համար։

Գարուն է…

Ծիլերն են դաշտում կանաչին տալիս, Դռները բացե՛ք, գարուն է գալիս… Ահա և գարունը եկավ՝ իր հետ բերելով ժպիտ ու խնդություն, սեր ու քնքշանք: Գարնանային խնդությամբ և գեղեցկությամբ է լցվել Վ.Տերյանի անվ. հ60 դպրոցը: 2գ դաս.-ի աշակերտները /դասվար՝ Ա.Աբրահամյան/ իրենց երգերով, պարերով և բանաստեղծություններըվ ևս մեկ անգամ հիշեցնում են, որ ժամանակն է արթնանալ ձմեռային քնից..

Այսօր պոեզիայի միջազգային օրն է

Այսօր պոեզիայի միջազգային օրն է 1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ մասնավորապես ասվում էր. «Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը»: Պոեզիայի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում այս օրը զանգվածային լրատվամիջոցներում տարփողել պոեզիան՝ որպես ժամանակակից արվեստ, որը բաց է մարդկանց համար: Երևանի Վ. Տերյանի անվան դպրոցն էլ անմասն չմնաց Պոեզիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումներից։ Դպրոցի 9-րդ դասարանի ընթերցասեր աշակերտները մասնակցեցին Օքրո Օքրոյանի անվան գրադարանում կազմակերպված մի գողտրիկ միջոցառման: Գրադարանի մշտական ընթերցող աշակերտների ցանկությամբ ընտրվել էին գրող Համո Սահյանի պոեզիայի հրաշալի նմուշները։

Գարնանային ծառատունկ

էյ Թի Փի բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ դպրոցի 8-9-րդ դասարանի 25 աշակերտներ՝ դպրոցի փոխտնօրեն Ա.Հովհաննիսյանի և կենսաբանության ուսուցչուհի Ք.Գալստյանի հետ, մասնակցեցին Արագածոտնի մարզի Կարին գյուղի տարածքում իրականացվող ծառատունկին։ Մինչ այդ հանդիպեցին և շփվեցին Կանադայի Տորոնտո քաղաքից ժամանած իրենց հասակակից հայ երեխաների հետ, շրջեցին տնկարանի տարածքում, ծանոթացան այնտեղ կատարվող աշխատանքներին’ ծառատեսակների խնամքին ու աճեցման պայմաններին։ Վերջում միասին ծառեր տնկեցին ապագա հանգստի գոտի հանդիսացող այգում։

Ընթերցման օլիմպիադա — 2019

Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցում անցկացվեց ,,Ընթերցման օլիմպիադա — 2019,, -ի դպրոցական փուլը: Հաղթող ճանաչվեցին և մարզային փուլում մասնակցելու հնարավորություն ստացան 6-րդ դասարանի աշակերտուհիներ Վիկտորյա Զարգարյանը և Սիրանուշ Մկրտչյանը:

Հանդիպում քաղաքապետարանում

2012-2013 ուստարվանից Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցում ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության միջև կնքված Մտադրությունների համատեղ հուշագրի շրջանակներում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում: 2014 թ.-ին ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության, գիտության և էկոնոմիկայի նախարարության միջև կնքվել է Փոխըմբռնման հուշագիր կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին: Ըստ հուշագրի, կողմերը կրթության բնագավառում շեշտում են Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթի աշակերտների, ինչպես նաև ուսուցիչների միջև փոխանակումների գործընթացը և դրա շարունակականությունն ու աջակցությունը: Այս հուշագրերի շրջանակներում շուրջ 10 տարի դպրոցը համագործակցում է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի Դոմ-Գիմնազիումի հետ: ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարությունը, հաշվի առնելով դպրոցի առաջընթացը գերմաներեն լեզվի ուսուցման բնագավառում, դպրոցի հետ համագործակցելու ևս մեկ գործընկեր դպրոց է առաջարկել՝ նույն երկրամասի Հոհենմոլզեն քաղաքի Ագրիկոլգիմնազիան: 11.03.2019-15.03.2019թ. ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի վերոնշյալ դպրոցների տնօրենները ժամանել են Երևան և հյուրընկալվել Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցում: 13.03.2019թ . Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ տ. Ա.Ստեփանյանը Երևանի քաղաքապետարանում հանդիպում ունեցավ վերոնշյալ դպրոցների տնօրեններ պ. Ֆրանկ Մեուդտների, պ. Դրիկ Հայնեկեի և Վ.Տերյանի անվան հ60 դպրոցի տնօրեն Ա.Իսկանդարյանի հետ : Հանդիպման ժամանակ Ա.Ստեփանյանը և ԳԴՀ դպրոցների տնօրենները կարևորեցին երկու երկրների դպրոցների համագործակցությունը՝ նշելով, որ դպրոցների աշակերտների շփումը զարգացնում է նրանց լեզվամտածողությունը, ինչպես նաև մշակութային ճանաչողությունը: Հանդիպման վերջում հյուրերն այցելեցին Երևան քաղաքի պատմության թանգարան:

Ցերեկույթ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ

Ջերմորեն շնորհավորում ենք մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Հրաշալի այս տոնի առթիվ գարնանային հմայք ու տրամադրություն ենք մաղթում, ցանկանում ենք հարատև երջանկություն, առողջություն և բեղմնավոր գործունեություն: Թող բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը և ի կատար ածվեն բոլոր նվիրական երազանքները: Այսպիսի գեղեցիկ մաղթանքներով սիրելի ուսուցչուհիներին, մայրերին ու քույրերին ողջունեցին դպրոցի ավագ դասարանի աշակերտները։ Կինը… գաղտնիք, առեղված, խաչբառ։ /ՄԿԱ գծով փոխտնօրեն Ա. Հովհաննիսյան/

Ազգային պոեզիայի ասմունքի մրցույթ

02.03.2019թ. Մարիոտ հյուրանոցում տեղի ունեցավ Ամերիկյան պոեզիայի ասմունքի մրցույթ, որը կազմակերպվել էր Ամերիկյան համալսարանի կողմից: Շնորհավորում ենք մեր սիրելի աշակերտներին (7-րդ, 8-րդ և 9-րդ դասարաններ) մրցույթում հրաշալի հանդես գալու համար: Ամռանը նրանք հնարավորություն կունենան հանգստանալ ամառային ճամբարում: Մենք հպարտանում ենք մեր սաների հաջողություններով: Շնորհակալություն ենք հայտնում Վ. Տերյանի անվան դպրոցի սաներին՝ մասնակցության համար և առանձնահատուկ շնորհակալություն նրանց ծնողներին՝ նման երեխաներ դաստիարակելու և մեծացնելու համար: Անգլերենի ուսուցչուհիներ՝Ա. Հովհաննիսյան, Ա.Բաղդասարյան:

Հ.Թումանյան-150

Երևանի Վ.Տերյանի անվ. հ60 հիմն. դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի՝ Հ.Թումանյանի ծննդյան 150-ամյակին: 2ա, 2բ, 4բ դաս-ների աշակերտները /դասվարներ Ա.Նալբանդյան, Ս.Շատիկյան, Գ.Աղաջանյան/ գեղագիտական մեծ հաճույք պատճառեցին հանդիսատեսին իրենց գեղեցիկ բանաստեղծական խոսքով, հայկական պարերով և բեմականացված հեքիաթներով: