Archive for Ապրիլի 4, 2019

Սպորտլանդիա” մարզական միջոցառումը

03,04,2019թ.անցկացվեց ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող “Սպորտլանդիա” մարզական միջոցառման Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների համայնքային փուլը:
1-3-րդ դասարանների միջև պայքարում մեր դպրոցի հավաքական թիմը գրավեց 1-րդ տեղը: Հաղթած և մրցանակակիր դպրոցները ՀՀ սպորտի նախարարության կողմից պարգևատրվեցին գավաթներով և հավաստագրերով:
Շնորհակալություն ենք հայտնում Էրեբունի վարչական շրջանի կրթության և սպորտի բաժնի մասնագետ Մերուժան Օխիկյանին և սպորտլանդան վարող մարզիչներին և կազմակերպիչներին:
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին:

Մեթոդմիավորման նիստեր

Մեթոդմիավորման նիստերի ժամանակ քննարկվեցին հունվար-փետրվար ամիսներին կատարված աշխատանքները, դասալսումներն ու օլիմպիադայի արդյունքները: Քննարկվեցին նաև հետագա պլանավորված աշխատանքները, բաց դասերն ու միջոցառումները, ինչպես նաև քննական դասարաններում քննություններին նախապատրաստվելու հարցը: