Archive for 26 Սեպտեմբերի, 2019

Ծնողխորհրդի նախագահների ժողով

Սեպտեմբերի 17- ին տեղի ունեցավ ծնողխորհրդի նախագահների ժողով։
Օրակարգում՝
1. դպրոցի տնօրեն Ա. Իսկանդարյանի 2018-2019 ուստարվա հաշվետվությունը։
2. Ծնողխորհրդի նախագահի ընտրություն։
3. Կազմակերպչական հարցեր։

Վ. Տերյանի135-ամյակին նվիրված գրքի շնորհանդես

Արդեն 28-րդ տարին է, որ հայ ժողովուրդը տոնում է իր համար ամենանվիրական, ամենապանծալի Անկախության օրը: Այս օրը միայն ժամանակակիցներինս չէ, այլև հայոց բոլոր ապրած և ծնվելիք սերունդների տոնն է, քանզի մեր հարատևության, մեր արարումների, մեր հզորության ու բարգավաճման ակունքն ինքը՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ է:
Վ. Տերյանի անվան հ60 դպրոցում տոնակատարությունը սկսվեց «Հայաստանի անկախության գույնը» թեմայով մանկական կավճանկարչությունով։ Այնուհետև դպրոցի շնորհաշատ աշակերտները իրենց ասմունքով և երգերով շեշտեցին անկախության նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:
Դպրոցի տնօրեն Ա. Իսկանդարյանը շնորհավորեց բոլորին այս հիշարժան տոնի առթիվ և նշեց , որ մենք հպարտությամբ կարող ենք փաստել, որ այսօրվա սերունդը Անկախության կերտողն ու շարունակողն է։

Կեցցե՛ս, Ռաֆայել.

Օգոստոսի 21-ից — 31-ը Բուլղարիայի Կրանեվո քաղաքում անցկացվեց «Շաշկի-64 Աշխարհի պատանիների առաջնություն»-ը, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատանիների հավաքականը, Հայաստանի բազմակի չեմպիոն, IDF-ի վարպետ, մարզիչ` Նշան Ալավերդյանի գլխավորությամբ: Մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի սան, Երևանի Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Ռաֆայել Օրդյանը (մարզիչ` Ալ.Պողոսյան) գրավեց պատվավոր երրորդ տեղը և արժանացավ աշխարհի առաջնության անհատական բրոնզե մեդալի: Շնորհավորում ենք Ռաֆայելին և մաղթում նորանոր հաջողություններ և բազում հաղթանակներ: 🎊🎊🎊

Գիտելիքի և դպրության օր

«Սիրելի՚ դպրոցականներ և մանկավարժներ. Շնորհավորում ենք ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, հատկապես առաջին դասարանցիների համար: Նրանք իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն ամբողջ կյանքում կոչելու են իմ դպրոցը….»: