Archive for 23 Հոկտեմբերի, 2019

Հայաստանի մայրաքաղաքները

Քաղաքամայր Երևանի ծննդյան օրվա կապակցությամբ 6ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս ,,Հայաստանի մայրաքաղաքները,, թեմայով: Երեխաները երգերի, ոտանավորների և բեմականացման միջոցով ներկայացրեցին Հայաստանի մայրաքաղաքները, ինչպես նաև Երևանի տեսարժան վայրերը:

Շախմատի օլիմպիադայի միջդպրոցական փուլ

18.10.2019թ. տեղի ունեցավ շախմատի օլիմպիադայի միջդպրոցական փուլը: Մրցաշարին մասնակցում էին 10 շախմատիստ՝ 8 տղա և 2 աղջիկ: Տղաներից լավագույն եռյակում տեղ են զբաղեցրել Օրդյան Ռաֆայելը, Աստաբացյան Ջոնը և Բաղդասարյան Տիգրանը: Աղջիկների մրցաշարում հաղթող է ճանաչվել Լենա Ասատրյանը:

,,Շոշափելի մաթեմատիկա,, ծրագիրը ,,Թումո,, կենտրոնում

Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցի 5գ դասարանի աշակերտները այցելեցին ,,Թումո,, ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Մասնակցեցին գերմաներենի ուսուցման կենտրոնի, Գյոթեի անվան ինստիտուտի կազմակերպած ,,Շոշափելի մաթեմատիկա,, ծրագրին: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ կատարեցին բոլոր առաջադրանքները:

Մ/մ նիստեր

Հոկտեմբերի 9-14 Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցում տեղի ունեցան մ/մ նիստեր, որտեղ մ/մ նախագահները ամփոփեցին սեպտեմբերին կատարված աշխատանքները և ներկայացրեցին առաջիկա ամիսների պլանները: Նիստերը վարում էր դպրոցի տնօրեն Ա.Իսկանդարյանը: Նա <> կրթական հիմնադրամի կողմից շնորհակալագիր հանձնեց մաթեմատիկայի մ/մ նախագահ Ս.Վիրաբյանին՝ <> միջազգային մրցույթը պատշաճ կերպով կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար: Տ.Իսկանդարյանը ներկայացրեց նաև, որ Վրաստանի Գյոթեի անվան ինստիտուտի, Երևանում Գյոթեի կենտրոնի և ԹՈՒՄՈ կենտրոնի հետ համատեղ 2019 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 15-ը կազմակերպած «Շոշափելի մաթեմատիկա» ճամփորդող ցուցահանդեսին մասնակցելու են նաև մեր դպրոցի աշակերտները:

Շնորհավոր տոնդ, ուսուցի՛չ

Հարգելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Ամեն երեխայի գիտակցական կյանքը հենց ձեզանով է սկսվում, և ձեր վաստակն անուրանալի է հայրենի երկրի ապագա քաղաքացիների կրթության ու դաստիարակության գործում: Դուք մեր ապագա սերունդների սրտերում սերմանում եք հայրենասիրություն ու նվիրում, ձեր այսօրվա սաները վաղը կերտելու են մեր երկրի պատմությունը` դառնալով նրա զինվորը, մտավորականը, աշխատավորն ու մշակը: Ուսուցչի տոնի շնորհավորանքներով բեմ էին բարձրացել 9-րդ դասարանի աշակերտները, ովքեր գեղեցիկ խոսքերով և հոգուց բխած մաղթանքներով շնորհավորեցին իրենց ուսուցիչներին։ Միջոցառման վերջում ջերմ խոսքերով շնորհավորեց նաև դպրոցի տնօրեն Ա. Իսկանդարյանը, մեկ անգամ ևս մաղթելով նորանոր հաջողություններ անչափ կարևոր և պատասխանատու գործում։

Այցելություն Գյոթե կենտրոն

Վ.Տերյանի անվան հ60 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները այցելեցին Երևանի գերմաներենի ուսուցման Գյոթե կենտրոն: Նրանք ծանոթացան Հովհ. Թումանյանի հեքիաթների գերմաներեն թարգմանված տարբերակին, կատարեցին մի շարք հետաքրքիր խմբային աշխատանքներ, որի արդյունքում հենց իրենք ստեղծեցին իրենց քաջ ծանոթ հեքիաթների գերմաներեն տարբերակները:

B1 մակարդակի դիպլոմների հանձնման արարողությունը

02.10.2019թ. Երևանի ԳԴՀ-ի դեսպանատանը Վ.Տերյանի անվան հ60 հինական դպրոցի 12 աշակերտներ ստացան B1 մակարդակի գերմաներեն լեզվի դիպլոմներ:

9-րդ դասարանցիների այցելությունը Կենտրոնական բանկ:

ԱԽ նախագահ ընտրություն

Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցում 03,10,2019թ.-ին տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն: Նախապես առաջադրված թեկնածուներից ԱԽ նախագահ ընտրվեց Արմեն Կիրակոսյանը /9ա դաս./: Շնորհավորում ենք և մաղթում հետաքրքիր, բովանդակալից գործունեություն:

Կոմիտաս-150

Այսօր լրանում է աշխարհահռչակ հայ երգահան, մանկավարժ և վարդապետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-ամյակը:
Կոմիտասը եզակի է, Կոմիտասը տիեզերքի այն պատգամն է մեզ, որ տրվեց որպես թույլատվություն շարունակելու մեր գոյությունը, արարելու ու աշխարհին մեր ասելիքը ասելու․․․
Տոնական գողտրիկ միջոցառում էր կազմակերպվել Վ.Տերյանի անվան հ60 դպրոցի գեղագիտական մեթոդմիավորման կողմից։ Միջոցառման ընթացքում հնչեց Կոմիտասի հոգեպարար երաժշտությունը։ Միջոցառման հյուրերն էին քաղաքապետարանի և թաղապետարանի կրթության բաժնի ներկայացուցիչները: