Archive for 20 Նոյեմբերի, 2019

Մեդիագրագետության շաբաթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ աշխարհի շատ երկրներում ամեն տարի նշվում է մեդիագրագետության շաբաթը։ Մեդիագրագիտությունը մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, տեղեկատվության հսկայական ծավալի մեջ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու հմտությունն է։ Տեսանյութի դիտման և քննարկումների արդյունքում 9բ դասարանի աշակերտները եզրակացրեցին, որ մեդիագրագիտության հիմքում քննադատական մտածողությունն է, որը պետք է ձևավորվի հենց դպրոցական տարիքից։

New Look Cup International 2019

Վրաստանի Թբիլիսի քաղաքում նոյեմբերի 1-3-ը տեղի ունեցավ «New Look Cup International 2019» գեղարվեստական մարմնամարզության մրցաշար։ Վ. Տերյանի անվան հ60 դպրոցի 2ա դասարանի աշակերտուհի Մերի Սահակյանը փայլուն ելույթ ունեցավ՝ գրավելով 2-րդ պատվավոր հորիզոնականը և արժանանալով ժուրիի գովեստին։ Շնորհավորում ենք մեր շնորհալի սանին և դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհուն՝ մարզիչ Ա. Թովմասյանին։

Շախմատի օլիմպիադայի համայնքային փուլը

Նոյեմբերի 14-ին կայացավ շախմատի օլիմպիադայի համայնքային փուլը: Դպրոցի թիմը ներկայացնում էին Ռաֆայել Օրդյանը, Աստաբացյան Ջոնը, Բաղդասարյան Տիգրանը և Ասատրյան Լենան: Թիմը 10 միավորից վասատակել է 5 միավոր ՝ կիսելով 10-13-րդ տեղերը: