Archive for 25 Դեկտեմբերի, 2019

Շնորհակալագիր

Տրվում է հ60 հիմնական դպրոցի տնօրեն Իսկանդարյան Անիչկային՝ դպրոցականի Ֆիլհարմոնիայի 2019թ. կազմակերպված դաս-համերգային ծրագրերին ակտիվ մասնակցության համար:

Ամանորյա հրաշք

Ամանորյա հրաշքն արդեն իսկ իրականություն է, այդ հրաշքի ստեղծողները մենք ենք։ Հրաշքը դա մանկիկի ծիծաղն է, երբ դիտում է հրավառութույնը, հրաշք տեսնելու սպասումը: Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցի հրաշալի զարդարված բեմում փայլում էին նախակրթարանի սաները, ովքեր քնքուշ փաթիլների տեսքով շողում էին ու հիացնում հանդիսատեսին։ Նախակրթարանի դաստիարակ ընկեր Սեդան և օգնական Արմինեն, երգեր ու հրաշալի պարեր էին բեմականացրել, մանկացել փոքրիկների հետ և Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ շուրջպար բռնել տոնածառի շուրջ։

Հաշված օրեր մնացին 2020 թվականի գալուստին

Հաշված օրեր մնացին 2020 թվականի գալուստին: Նոր տարվա մեկնարկը բոլորիս մոտ առաջացնում է տոնական զգացողություններ. ամանորյա հրաշքներով լի գիշեր, տոնածառ, Ձմեռ պապ ու սպասված նվերներ:
Հրաշքներով լի այս տոնին թերևս ամենից մեծ սպասումներով, երազանքներով ու հրաշքի ակնկալիքով սպասում են փոքրիկները: Իսկ փոքրիկների հեքիաթը չուշացավ, դպրոցի դահլիճ հյուր էր եկել Ձմեռ պապին, ով մեծ հաճույքով ականատես եղավ առաջին դասարանի փոքրիկների պատրաստած հեքիաթ-միջոցառմանը։

«Ծրագրավորման ժամ»

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանն այս տարի ընդլայնել է «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը և փորձում է այն դարձնել ծրագրավորման տարածմանն ուղղված շարժում։ Այս անգամ կենտրոնի աշխատակիցներին հյուրընկալեց Վ.Տերյանի անվան հ60 դպրոցը։ Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին դասընթացին և հաջողությամբ կատարեցին հանձնարարությունները։
Միջոցառման նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ծրագրավորման տրամաբանությանը, նրանց համար բացահայտել ծրագրավորման հիմնական հասկացությունները, օգնել գրել տարբեր խնդիրների լուծումներ կոդի տեսքով։ Այս ամենը մասնակիցները սովորեցին խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում՝ իրենց կցված մենթորների օգնությամբ:
Աշակերտները ստացան վերնաշապիկներ և մասնակցության սերտիֆիկատներ։

Նոր-տարին գրադարանում

Կարելի՞ է արդյոք պատկերացնել Նոր տարին առանց գեղեցիկ զարդարած տոնածառի, որը վաղուց արդեն դարձել է Նոր տարվա խորհրդանիշը: Մեր դպրոցի գրադարանի տոնածառը ուսումնատենչ է՝ պատրաստված հետաքրքիր ու արժեքավոր գրքերով: Այն խորհրդանշում է գիտելիք, ուսում ու իմացության խորհրդավոր աշխարհ։ Գրադարանավարուհի ը.Հասմիկը ստեղծել էր տոնական տրամադրություն, ամանորյա երգն ու պարը դիմավորում էին դասարանների աշակերտներին։

Ա. Պուշկինի ծննդյան 220-ամյակը

Ա. Պուշկինի ծննդյան 220-ամյակին կազմակերպվել էր հրաշալի միջոցառում ( կազմակերպիչներ ռուսերենի ուսուցչուհիներ Ժ. Աթանեսյանը, Կ. Արշակյանը)։ Ն.Գոգոլը գրել է , որ «Պուշկինը բացառիկ երևույթ է և, գուցե թե, ռուսական ոգու միակ դրսևորումը, դա ռուս մարդն է ՝ իր զարգացման մեջ,որում նա, հնարավոր է , հայտնվի երկու հարյուր տարի անց»: Միջոցառումը սկսվեց Պուշկինի կյանքի և գործունեության մասին հետաքրքիր դրվագներով, հնչեցին ռուս մեծագույն բանաստեղծի ստեղծագործություններից հատվածներ, արտասանեցին նրա լավագույն բանաստեղծություններից, աշակերտներն անդրադարձան նաև Պուշկինի ստեղծագործության ժամանակագրությանը, թեմաներին։
Վերջում դպրոցի տնօրեն Ա. Իսկանդարյանը շնորհակալություն հայտնեց միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար, նշեց, որ Պուշկինն իր ստեղծագործությունների մեջ արտացոլել է մի ամբողջ դարաշրջան, նրա գործերն իրենց ուրույն տեղն ունեն համաշխարհային գրականության պատմության մեջ:

Վարքականոնները երկրաշարժի Ժամանակ

Դեկտեմբերի 5 ին դպրոց այցելած ԱԻՆ- ի աշխատակիցները խոսեցին երկրաշարժի մասին։ Այնուհետև ֆիլմաշարի միջոցով ներկայացվեց երկրաշարժի կանխարգելու և պաշտպանվելու միջոցները՝ «Վարքականոնները երկրաշարժի Ժամանակ» նյութում։ Դպրոց էին այցելել ՀՀ Էրեբունի վարչական շրջանի արտակարգ իրավիճակների պետ փ/ծ գնդապետ Ն.Հարությունյանը, տեղակալ Ա. Ղազարյանը, ավագ մասնագետ Ն. Սահակյանը։

Գիտաժողով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ

Վ. Տերյանի անվան հիմնական դպրոցի բնագիտական մ/մ-ն կազմակերպել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված գիտաժողով։ Գիտաժողովի մասնակիցները 9-րդ դաս.-ի աշակերտներն են։ Նրանք ներկայացրին հիվանդության կործանարար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, առաջացման պատճառները, դրա կանխարգելման ուղիները։ Սովորողների գիտելիքները լրացվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման Հանրապետական Կենտրոնի աշխատակից Կարինե Բաղումյանի կողմից։

Սուրբ Մարտինի տոնը

Սուրբ Մարտինին նվիրված տոնի առթիվ Վ․Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի 6բ դասարանի մի խումբ աշակերտներ մասնակցեցին Վ․Գյոթեի անվան ուսումնական կենտրոնում անցկացվող միջոցառմանը։

Հանդիպում գրողի հետ

Վ․Տերյանի անվան հ60 հիմն․ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները Օ․Օքրոյանի անվան գրադարանում հանդիպում ունեցան բանաստեղծուհի Անահիտ Սարգսյանի հետ։ Աշակերտներն ասմունքեցին և լսեցին բանաստեղծություններ գրողի կատարմամբ։