Archive for 31 Հունվարի, 2020

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Արդեն 28 տարի հայկական պետության պարծանքը, ուժն ու հպարտությունը խրոխտ պարսպի պես կանգնած՝ պաշտպանում և անվրդով է պահում մեր երկրի երկինքը: Հայոց բանակի ծննդյան միջոցառումներից անմասն չեն մնում նաև Վ. Տերյանի անվան սաները և պատմության ուսուցչուհի Ս. Ղազարյանը։ Սահմանը պահող նվիրյալներին երախտիքի ու խոնարհումի խոսքեր ասելու համար յուրաքանչյուր օրը կրում է հունվար 28-յան խորհուրդը: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք հերոսական մարտերում ծնված, հասակ առած ու զորացած Հայոց բանակի տարեդարձը՝ մաղթելով անխռով, խաղաղ և նորանոր հաղթանակներով պսակված գոյություն:

Հայոց լեզու առարկայի օլիմպիադայի տարածքային փուլը

Հունվարի 14-ին Վ. Տերյանի անվան թիվ 60 հիմն. դպրոցում տեղի ունեցավ 2019-2020 ուստարվա Հայոց լեզու առարկայի օլիմպիադայի տարածքային փուլը, որին մասնակցում էին Էրեբունի վարչական շրջանի գրեթե100 աշակերտներ։

Մեծ պոետի հիշատակին

Այսօր հայ մեծանուն բանաստեղծի` Վ.Տերյանի մահվան օրն է: Մեր` Վ. Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի սաների խոնարհումը մեծ պոետի հիշատակին։ Ուզում եմ, վաղվա ցնծության գուշակ` Կարոտս նետած լուսեղեն հեռուն, Վառե՜լ երգերս, որպես դրոշակ, Ու մեռնել, որպես հերոսն է մեռնում։