Archive for 6 Հունիսի, 2020

Ընթերցանության մրցույթ

  • Էդիթ Պրինտ հրատարակչությունը ընթերցանության ստեղծագործական մրցույթ էր կազմակերպել: Վ.Տերյանի անվ. հ60 հիմնական դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին և ունեցան արժեքավոր ձեռքբերումներ:
    Եզրափակիչ փուլ անցան մեր երկու շնորհաշատ աշակերտները, ովքեր ունեցան հաղթանակներ և իրենց արժանի տեղը զբաղեցրին հաղթողների եռյակում:
    3-5դասարան- Գագիկ Բաղդասարյանը զբաղեցրեց 1-ին պատվավոր տեղը, իսկ 6-9 դասարան- Գայանե Մելքոնյանը` 2-րդ տեղը:
    Մեր խելացի աշակերտներ, շնորհավորում ենք հաղթանակի առթիվ և մաղթում, որ այն շարունակական բնույթ կրի:
    Նպատակասլաց մարդը միջոցներ է գտնում, իսկ երբ չի կարողանում գտնել, ստեղծում է: Մաղթում ենք, որ ձեր գիտելիքները բանալի դառնան ձեր ձեռքերում, որ կարողանաք նոր դռներ բանալ….
    Կեցցե~ք, Վ.Տերյան դպրոցի արժանի սաներ:

    Տերյան դպրոցի արժանի սաները նվերներ էին պատրաստել Էդիթ պրինտ հրատարակչության տնօրինության եւ ժյուրիի անդամների համար։
    ✅Շնորհաշատ Գայանեն շուրջ մեկ ամիս տանջվել է,որ ստանա Սեւակի դիմանկարը։Այսօր այն նվիրել է հրատարակչության տնօրենին ու պարզաբանել, որ գրվածքը պատահապան չէ.լույս է հարկավոր ստեղծված իրավիճակից դուրս գալու համար… ✅Մեր տաղանդավոր Գագիկը այս տարիքում տպագրած գիրք ունի՝«Խոսելիս բերանից մարգարիտ էր թափվում» վերնագրով։ Գրքի մի քանի օրինակ նվիրեց հրատարակչության տնօրենին,ժյուրիի անդամներին։
    Աննկարագրելի էր այն հիացմունքը,որ կարդացինք ներկաների աչքերում։
    Հավատացե՜ք՝ պատահական ոբինչ չի լինում կյանքում։
    Մեր դպրոցի արժանի սաները փայլում են ամեն ասպարեզում եւ ապացուցում,որ գիտելիքը նոր աշխարհներ գրավելու բանալին է…

  • Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը

    Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
    Շնորհավորում եմ բոլոր երեխաներին տոնի առթիվ:Սիրելի~ աշակերտներ, եղեք առողջ և անհոգ, թող ժպիտն ու ծիծաղը միշտ շողա ձեր պայծառ դեմքերին: Մի շտապեք մեծանալ, դեռ կհասցնեք, հիմա ժամանակն է վայելելու ձեր ոսկե մանկությունը, որը զարմանահրաշ հեքիաթի նման կուղեկցի ձեզ ողջ կյանքի ընթացքում: Թույլ մի տվեք , որ ձեր հեքիաթ մուտք գործի որևէ արատավոր երևույթ:Արևշատություն եմ մաղթում, իմ սիրելի աշակերտներ,ուրախացե՛ք և ուրախացրե՛ք ձեր ծնողներին. չէ որ բոլորս էլ գալիս ենք մանկությունից…
    Սիրով` Անիչկա Իսկանդարյան

    Բարի երթ ձեզ, սիրելի՛ աշակերտներ

    Սիրելի՛ աշակերտներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:
    Դուք հրաժեշտ եք տալիս արդեն հարազատ դարձած կրթօջախին: Դպրոց, որտեղ ստացել եք գիտելիքներ, հաստատել ընկերական պարզ ու անաղարտ հարաբերություններ, ունեցել ուրախ և հուզառատ բազում պահեր: Այս պահին դուք արդեն կանգնած եք կյանքի առավել պատասխանատու փուլի շեմին, երբ պետք է կատարեք ապագայի համար ճիշտ ընտրություն:
    Բարի երթ ձեզ դեպի նոր կյանք, որտեղ ձեզ սպասվում են բազմաթիվ հետաքրքիր, նոր իրադարձություններ և դժվարություններ, որոնք մաղթում եմ, որ հաղթահարեք հեշտությամբ:
    Վստահ եմ, որ դուք այս տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, ունակություններն ու իհարկե դաստիարակությունը ճիշտ կօգտագործեք ձեր հետագա կյանքի ընթացքում՝ տարիներ անց առիթ տալով ձեր ուսուցիչներին հպարտությամբ նշելու, որ դուք իրենց սաներն եք եղել:
    Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ նաև ձեզ։Այս օրը հիշարժան է նաև ձեզ համար: Դուք հպարտորեն մեծ կյանք եք ճանապարհում ևս մեկ սերունդ, որին տարիներ շարունակ փոխանցել եք ձեր ողջ գիտելիքներն ու իմացությունները, դաստիարակել շրջապատի, ընտանիքի ու երկրի խնդիրներով մտահոգ, բայց միաժամանակ ապագային լավատեսորեն նայող երիտասարդներ:
    Վ.Տերյանի անվ .հ.60 հիմնական դպրոցի տնօրեն՝
    Ա.Իսկանդարյան