Archive for 23 Մայիսի, 2022

Համադասարանային և համադպրոցական մրցույթ մաթեմատիկայից։

Վ․Տերյանի անվան հ60 հիմն․ դպրոցի աշակերտները մասնակցեցին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և «ԻմԴպրոց» կրթական կայքի կազմակերպած Համադասարանային և Համադպրոցական մրցույթին «Մաթեմատիկա» առարկայից։

Ընթերցանությունը տարրական դպրոցում

Հեքիաթն է խոսում…
«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակներում 2-րդ դասարանի աշակերտները բեմականացրեցին իրական, այլընտրանքային հեքիաթներ, որովհետև միաժամանակ բեմում էին մի քանի կարմիր գլխարկներ, մի քանի գայլեր և տատիկներ: Աշակերտներն իրենց տարբերակներն առաջարկեցին, փոխեցին հեքիաթի ուղղությունը: Իսկ փոքրիկ սնկիկները զրույց սկեցին բնության հետ, պատմեցին իրենց պատկերացրած հեքիաթը:
Իսկ փոքրիկ հանդիսատեսի փայլուն ու խոսուն դեմքերից կարելի էր հասկանալ նրանց ոգևորությունը:

Հանդիպում տեսակամուրջի միջոցով

Շուրջ 10 տարի գործող աշակերտների փոխանակման ծրագիրը Վ․Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի դպրոցների միջև հետաձգվել էր համավարակով պայմանավորված։ Հաշվի առնելով այդ փաստը՝ դպրոցները կազմակերպեցին հանդիպում տեսակամուրջի միջոցով։ Հանդիպման ժամանակ Վ․Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի աշակերտները ներկայացրեցին Հայաստանի տեսարժան վայրերը, ինչպես նաև խոսեցին հայկական ավանդույթների և սովորույթների մասին։

Զրույց մասնագիտական կողմնորոշման թեմաներով

Մասնագիտական կողմնորոշման նպատակով դպրոց էին այցելել «Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամի կարիերայի կենտրոնի դասախոսական կազմը և ակադեմիայում սովորող ուսանողները, ովքեր նաև իրենց ուսուցման փորձառությունից խոսեցին աշակերտների հետ:

Հանդիպում NABU Armenia կազմակերպության աշխատակցի և դպրոցի Էկո ակումբի անդամների միջև

Մայիսի 3-ին դպրոցում իրականացվող բնապահպահպանական միջոցառումների շարքում կազմակերպվեց հանդիպում NABU Armenia կազմակերպության աշխատակցի և դպրոցի Էկո ակումբի անդամների միջև: Հաշվի առնելով, որ տարվա թռչունն սպիտակ արագիլն է, դասընթացի ընթացքում աշակերտները ծանոթացան արագիլներին, նրանց էկոլոգիային, սպառնացող վտանգներին և պահպանմանը: Աշակերտները ստացան գրքույկներ:

Seasons and Months

Մայիսի 3֊ին կայացավ “Seasons and Months” (Տարվա եղանակներ և ամիսներ) խորագրով դաս֊միջոցառում, որը կազմակերպել էր անգլերենի ուսուցչուհի Ա. Բաղդասարյանը։ Դասի ընթացքում աշակերտները ներկայացրեցին իրենց պատրաստած պաստառները անգլերեն լեզվով, կատարեցին առաջադրանքներ Smart Board֊ի միջոցով, հանդես եկան երաժշտական համարներով և հեքիաթի բեմականացումով։