Archive for Չդասակարգված

Գեղեցիկը տեսնողը մասնակիցն է նրա արարման…

Անգամ հեռավար պայմաններում հնարավոր է կազմակերպել աչք ու ականջ շոյող նման միջոցառում, երբ սեր ու հոգի ես դնում աշխատանքիդ մեջ։
Վ.Տերյանի թիվ 60 հիմն. դպրոցի երաժշտության ուսուցչուհի Ա. Միրիջանյանի նվիրումը անգնահատելի է…
Գեղեցիկը տեսնողը մասնակիցն է նրա արարման…
Բարի դիտում…

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
Շնորհավորում եմ բոլոր երեխաներին տոնի առթիվ:Սիրելի~ աշակերտներ, եղեք առողջ և անհոգ, թող ժպիտն ու ծիծաղը միշտ շողա ձեր պայծառ դեմքերին: Մի շտապեք մեծանալ, դեռ կհասցնեք, հիմա ժամանակն է վայելելու ձեր ոսկե մանկությունը, որը զարմանահրաշ հեքիաթի նման կուղեկցի ձեզ ողջ կյանքի ընթացքում: Թույլ մի տվեք , որ ձեր հեքիաթ մուտք գործի որևէ արատավոր երևույթ:Արևշատություն եմ մաղթում, իմ սիրելի աշակերտներ,ուրախացե՛ք և ուրախացրե՛ք ձեր ծնողներին. չէ որ բոլորս էլ գալիս ենք մանկությունից…
Սիրով` Անիչկա Իսկանդարյան