Archive for Նորություններ

ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

Այս այն լռությունն է որ բոթ է գուժում։ Այս այն լռությունն է որ շառաչում ու արձագանքում է ցավի ճիչը երկրի անդունդներում ու որոտում երկնքի անհունում։ Մեր ԱՆԹԵՒ մնացած բայց պատմության մեջ անմոռաց ու հավերժ թևածող Բերդի մեջ ծվարած ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐ, ՀԱՅՈՑ ԴՐԱԽՏԱԲԵՐԴԻ ԱՆՄՈՌՈՒԿ ծաղիկներ ՁԵԶ մենք հիշում ենք , ԴՈՒՔ ապրում ու հարատևելու էք մեր արյան մեջ։

Մեդիագրագետության շաբաթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ աշխարհի շատ երկրներում ամեն տարի նշվում է մեդիագրագետության շաբաթը։ Մեդիագրագիտությունը մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, տեղեկատվության հսկայական ծավալի մեջ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու հմտությունն է։ Տեսանյութի դիտման և քննարկումների արդյունքում 9բ դասարանի աշակերտները եզրակացրեցին, որ մեդիագրագիտության հիմքում քննադատական մտածողությունն է, որը պետք է ձևավորվի հենց դպրոցական տարիքից։

Կեցցե՛ս, Ռաֆայել.

Օգոստոսի 21-ից — 31-ը Բուլղարիայի Կրանեվո քաղաքում անցկացվեց «Շաշկի-64 Աշխարհի պատանիների առաջնություն»-ը, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատանիների հավաքականը, Հայաստանի բազմակի չեմպիոն, IDF-ի վարպետ, մարզիչ` Նշան Ալավերդյանի գլխավորությամբ: Մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի սան, Երևանի Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Ռաֆայել Օրդյանը (մարզիչ` Ալ.Պողոսյան) գրավեց պատվավոր երրորդ տեղը և արժանացավ աշխարհի առաջնության անհատական բրոնզե մեդալի: Շնորհավորում ենք Ռաֆայելին և մաղթում նորանոր հաջողություններ և բազում հաղթանակներ: 🎊🎊🎊

Մեթոդմիավորման նիստեր

Մեթոդմիավորման նիստերի ժամանակ քննարկվեցին հունվար-փետրվար ամիսներին կատարված աշխատանքները, դասալսումներն ու օլիմպիադայի արդյունքները: Քննարկվեցին նաև հետագա պլանավորված աշխատանքները, բաց դասերն ու միջոցառումները, ինչպես նաև քննական դասարաններում քննություններին նախապատրաստվելու հարցը:

Գերմաներեն լեզվի DSD-I բանավոր քննություն

2012-2013 ուստարվանից Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցում ՀՀ ԿԳ նախարարության և Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության միջև կնքված Մտադրությունների համատեղ հուշագրի շրջանակներում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում: Հուշագրի շրջանակներում դպրոցի աշակերտները հնարավորություն են ստանում <> քննություն հանձնել ավարտական 9-րդ դասարանում: Դպրոցում գործող DSD-I -ը հնարավորություն է ընձեռում շարունակելու կրթությունը Գերմանիայի համապատասխան ուսումնական հաստատություններում՝ նախընտրած մասնագիտությամբ։
Դպրոցում մարտի 25-ին գերմաներեն լեզվի խորացված խմբի աշակերտները իրենց ողջ գիտելիքները կիրառեցին DSD-I բանավոր քննությունը հանձնելու համար։

Ազգային պոեզիայի ասմունքի մրցույթ

02.03.2019թ. Մարիոտ հյուրանոցում տեղի ունեցավ Ամերիկյան պոեզիայի ասմունքի մրցույթ, որը կազմակերպվել էր Ամերիկյան համալսարանի կողմից: Շնորհավորում ենք մեր սիրելի աշակերտներին (7-րդ, 8-րդ և 9-րդ դասարաններ) մրցույթում հրաշալի հանդես գալու համար: Ամռանը նրանք հնարավորություն կունենան հանգստանալ ամառային ճամբարում: Մենք հպարտանում ենք մեր սաների հաջողություններով: Շնորհակալություն ենք հայտնում Վ. Տերյանի անվան դպրոցի սաներին՝ մասնակցության համար և առանձնահատուկ շնորհակալություն նրանց ծնողներին՝ նման երեխաներ դաստիարակելու և մեծացնելու համար: Անգլերենի ուսուցչուհիներ՝Ա. Հովհաննիսյան, Ա.Բաղդասարյան:

Գերմաներեն երգերի հիթ-շքերթ

23.02.2019թ. Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Արտասահմանյան դպրոցների միության /ZFA/ կողմից կազմակերպած գերմաներեն երգերի հիթ-շքերթ, որին մասնակցում էին գերմաներեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների շնորհալի աշակերտները: Հիթ-շքերթին մեծ հաջողությամբ մասնակցեցին նաև Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցի աշակերտները: Ժյուրիի անդամներ Ավո Խալաթյանը, Իլոնա Սագիևան, Ռիչարդ Մադլենյանը և Լունն Կաոն բարձր գնահատեցին 8-րդ դաս-ի աշակերտ Դավիթ Հախվերդյանի /3-րդ միցանակ/ և 4-րդ դաս-ի աշակերտուհի Էմմա Մանուկյանի /ժյուրիի համակրանք/ ելույթները: Հիթ-շքերթին որպես պատվավոր հյուրեր հրավիրված էին Երևանում ԳԴ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մաթիաս Քիսլերը տիկնոջ հետ, ՀՀ Կրթության և գիտության նախարար պարոն Ա.Հարությունյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ տիկին Ա.Ստեփանյանը, նախարարության աշխատակիցներ, դպրոցների և քոլեջների տնօրեններ:

Գերմաներեն լեզվի B1 մակարդակի դիպլոմների հանձնումը

Երևանում Գերմանիայի Դաշնության դեսպան պարոն Մաթիաս Քիսլերը Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի աշակերտներին հանձնեց գերմաներեն լեզվի B1 մակարդակի դիպլոմներ:

Նախակրթարանի բացումը Վ.Տերյանի անվ. դպրոցում

,,Կրթության բարելավում,, և ,,Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում,, ծրագրի շրջանակներում Երևանի Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցում այսօր տեղի ունեցավ 4-ից մինչև 6 տարեկան երեխաների համար նախատեսված նախակրթարանի բացումը: Նախակրթարանը կապահովի երեխաների նախապատրաստումը տարրական դպրոցին, արագ համալրվելու և ուսման մեջ առաջընթաց ունենալու, ինչպես նաև կայուն հիմքեր կստեղծի երեխայի անձնային և սոցիալական հմտությունների զարգացման և ձևավորման համար:

Շահեն Խաչատրյանը դարձավ 84 տարեկան

Սեպտեմբերի 28-ին հայ արվեստի երախտավոր, արվեստաբան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի մշակույթի գծով խորհրդական Շահեն Խաչատրյանը դարձավ 84 տարեկան: Լինելով հայ ազգի մեծ զավակը նրա մեծագույն երազանքն է հայ արվեստը ներկայացնել աշխարհի արվեստասեր հանրությանը։ Օրինակելի նվիրումով ծառայել է սիրած գործին, կարողացել է համալրել Հայաստանի թանգարանային հավաքածուները և հարստացնել շուրջ 500 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներով: Երբեք չի խոսել իր արած գործերի մասին, միշտ լուռ է եղել, հավատալով, որ արած աշխատանքն ինքնին վկայությունն է: Նա այդպես է վարվել նաև իբրև բարերար. երբեք չի բարձրաձայնել իր բարեգործությունների մասին: Արվեստաբանի 84-ամյակը նշվեց Երևանի Վ.Տերյանի անվան հ60 դպրոցում, որի գրադարանի ընթերցասրահը նորոգել և իր գրքերով ու նկարներով համալրել է Շահեն Խաչատրյանը: Դպրոցում կազմակերպվել էր մեծարման ցերեկույթ: Հանդիպմանը ներկա էին Գերմանական մշակութային կենտրոնի ղեկավար Անահիտ Մինասյանը /ով կապող օղակ հադիսացավ դպրոցի և մեծ արվեստաբանի միջև/, Փարաջանովի անվան թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, Սանկտ-Պետերբուրգի նկարիչների միության անդամ, քանդակագործ Ցոլակ Սիմոնյանը, Մ. Սարյանի թանգարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, աշակերտներ, ինչպես նաև արվեստաբանի որդին, բարեկամներն ու հարազատները: Վ.Տերյանի անվ. դպրոցի ողջ ուսուցչական համակազմը տնօրեն Ա.Իսկանդարյանի գլխավորությամբ շնորհավորում է նեծ արվեստագետին:.